Ալյուրի կարգերը․ ո՞ր ալյուրն ընտրել Ձեր թխվածքի համար
Բարձր կարգ, առաջին կարգ, երկրորդ կարգ, ամբողջահատիկ․ ի՞նչ են նշանակում այս անվանումները և ինչպե՞ս ընտրել ճիշտ ալյուրը կոնկրետ թխվածքի համար։ Պարզ բացատրում ենք։

Ի՞նչ է ալյուրի կարգը
Ալյուրի կարգը ցույց է տալիս, թե որքան մանր է աղացված ալյուրը և որքան թաղանթ (թեփ) է մնացել նրա մեջ։ Որքան բարձր է կարգը, այնքան ավելի սպիտակ ու նուրբ է ալյուրը, բայց միաժամանակ՝ ավելի քիչ բջջանյութ ու հանքանյութ է պարունակում։
Բարձր և առաջին կարգի ալյուր
Սա ամենանուրբ աղացած ալյուրն է՝ բաց գույնով և մեղմ համով։ Իդեալական է փափուկ հացի, բուլկիների, տորթերի, խմորեղենի և մակարոնեղենի համար, որտեղ կարևոր է օդային, միատարր հյուսվածքը։ Հատիկ Հատիսում այն առաջարկվում է միախառնված տեսքով՝ բարձր + առաջին կարգ։
Երկրորդ կարգի ալյուր
Ավելի մուգ գույն ունի և պարունակում է ավելի շատ թաղանթի մասնիկներ, հետևաբար՝ ավելի շատ բջջանյութ։ Համը հարուստ է, «տնական»։ Լավագույն ընտրությունն է գյուղական հացի, թոնրի հացի և ավանդական ուտեստների համար։
Ո՞րն ընտրել
Կարճ հուշում ըստ թխվածքի տեսակի․
- փափուկ բուլկի, տորթ, խմորեղեն → բարձր և առաջին կարգ,
- գյուղական կամ թոնրի հաց → երկրորդ կարգ,
- առավելագույն սննդային արժեք → ամբողջահատիկ,
- յուրահատուկ համ և բույր → հաճարի ալյուր։



